Դարպասապահ Ալեքս Մերետը կշարունակի հանդես գալ «Նապոլիում»: Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցերում, նեապոլյան ակումբն ակտիվացնում է դարպասապահի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը, իսկ նախորդ պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
Մերետը «Նապոլի» է տեղափոխվել 2018 թվականին «Ուդինեզեից»:
Այս մրցաշրջանում «Նապոլին» 45 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը: Անցած մրցաշրջանում ակումբը հաղթել է Ա Սերիայում։