Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական կազմը

Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը միջանկյալ թարմացման արդյունքների հիման վրա ներկայացրել է Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական կազմը։ Բացի «Բարսելոնայի» և «Ռեալի» խաղացողներից, այս թիմում ընդգրկվել է նաև Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպանը։

Դարպասապահ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգեն (35 միլիոն եվրո, «Բարսելոնա»):

Պաշտպաններ՝ Ալեխանդրո Բալդե (40 միլիոն եվրո, «Բարսելոնա», Էդեր Միլիտաո (70 միլիոն եվրո, «Ռեալ Մադրիդ», Ռոնալդ Արաուխո (70 միլիոն եվրո, «Բարսելոնա», Նահուել Մոլինա (35 միլիոն եվրո, «Ատլետիկո Մադրիդ»):

Կիսապաշտպաններ՝ Պեդրի (80 միլիոն եվրո, «Բարսելոնա», Ֆեդերիկո Վալվերդե (100 միլիոն եվրո, «Ռեալ Մադրիդ»), Ջուդ Բելինգհեմ (180 միլիոն եվրո, «Ռեալ Մադրիդ»):

Հարձակվողներ՝ Վինիսիուս Ժունիոր (150 միլիոն եվրո, «Ռեալ»), Ռոդրիգո Գոես (100 միլիոն եվրո, «Ռեալ»), Լամին Յամալ (75 միլիոն եվրո, «Բարսելոնա»)։