Ռոդրիգո. «Շատ տխուր իրավիճակ էր, և դա ազդեց ինձ վրա»

Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգոն պատմել է, թե ինչ գործողություններ է ձեռնարկել սոցցանցերում իրեն վիրավորած ատողների նկատմամբ։

«Բազմաթիվ արգենտինացիների կողմից սոցցանցերում ինձ բառացիորեն բռնության են ենթարկել։ Շատ տխուր իրավիճակ էր, և դա ազդեց ինձ վրա։ Ես շատ տխուր էի։ Բայց մենք հետևել ենք բոլոր այն պրոֆիլներին, որոնցից վիրավորանքներ են ուղարկվել ինձ։

Ըստ ամենայնի, դրանք շատ էին։ Նրանք վախեցան, երբ վերջին օրերին հայցեր ստացան։ Մարդիկ կարծում են, որ կարող են գրել այն, ինչ ուզում են սոցիալական ցանցերում», – Ռոդրիգոյի խոսքերը մեջբերել է Madrid Universal-ը X սոցիալական ցանցում։