Մադրիդի «Ռեալն» առաջիկա ամառ 50 միլիոն եվրոյով ձեռք կբերի «Բավարիայի» 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսին։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Աղբյուրի համաձայն, «Ռեալը» Դևիսին կառաջարկեն նաև տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ: Իր հերթին «Բավարիան» չի կարող ֆուտբոլիստին տրամադրել նման աշխատավարձ, քանի որ դա կխաթարի ակումբում դրամական աշխատավարձերի էկոհամակարգը։
Ընդգծվում է, որ երկու ակումբների միջև լավ հարաբերություններ են ձևավորվել, և Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում, որ կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերը բացասաբար ազդի իրենց վրա։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։