Ռաֆայել Վարան. «Մենք ուշադիր կհետևենք և հուսով ենք, որ գործողություններ կկատարվեն փոփոխությունների համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը հայտարարել է, որ ռասիզմի դեմ պայքարելու համար պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկել։ Նրա կարծիքով՝ այս խնդիրը լուծելու համար միայն խոսքերը բավարար չեն։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կոչ էր արել ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ռասիզմի դեմ պայքարի համար ֆեդերացիայի հաջորդ համագումարում:

«Ինչպես երկրպագուները մեծ ակնկալիքներ ունեն մեզանից, այնպես էլ խաղացողները մեծ ակնկալիքներ ունեն մեր առաջատարներից՝ իրենց ուժը լավ օգտագործելու համար: Մենք ուշադիր կհետևենք և հուսով ենք, որ գործողություններ կկատարվեն փոփոխությունների համար»,- գրել է Վարանը իր սոցիալական ցանցերում։

30-ամյա Վարանը Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 2018թ. Այս մրցաշրջանում նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։