Պաու Կուբարսին գերազանցել է Սերխիո Ռամոսի ռեկորդը Իսպանիայի հավաքականի կազմում

«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին Իսպանիայի հավաքականի կազմում նոր ռեկորդ է սահմանել։

Կուբարսին Իսպանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Կոլումբիայի դեմ ընկերական խաղում (0։1) 83-րդ րոպեին և դարձավ թիմի պատմության ամենաերիտասարդ պաշտպանը 17 տարեկան 1 ամսական 28 օրական հասակում, հայտնում է Marca-ն։

Նախորդ ռեկորդը պատկանում էր Սերխիո Ռամոսին (18 տարի, 11 ամիս 26 օր)։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ խաղացողը «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստ Լամին Յամալն է (16 տարեկան 38 օրական)։