Օլիվյե Ժիրու. «Ներեք ինձ, բայց մի փոքր ինձ անհանգստացնում է VAR-ը»

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն պատասխանել է այն հարցին, թե ինչ կփոխեր ժամանակակից ֆուտբոլում։

«Ներեք ինձ, բայց ինձ մի փոքր անհանգստացնում է VAR-ը: Երկար ժամանակ է պահանջվում, նրանք դատավորները ստիպում են քեզ սպասել, և չնայած դրան, նրանք դեռ կարողանում են սխալ որոշումներ կայացնել։ Կցանկանայի, որ մենք գտնեինք մի փոքր ինքնաբուխությունը վերականգնելու ճիշտ ճանապարհը»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ժիրուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։