«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի հարձակվող Անսու Ֆատիի հետ կապված ծրագրերի մասին, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում»։
«Ֆատին վերջերս է վերադարձել վնասվածքից: Մրցաշրջանի վերջում մենք կքննարկենք իրավիճակը «Բրայթոնի» հետ և կտեսնենք, թե ինչ կլինի։ Ֆատին պայմանավորվածությամբ պետք է վերադառնա ամռանը, բայց դա դեռ կարող է փոխվել»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պրեմիեր Լիգայի այս խաղարկությունում Ֆատին կարողացել է անցկացնել 15 հանդիպում, որտեղ խփել է երկու գոլ։