Ժոան Լապորտա. «Մենք կսպասենք Չավիի վերջնական որոշմանը»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է գլխավոր մարզիչ Չավիի հնարավոր փոխարինողի մասին իր կարծիքով։

«Ինձ դուր է գալիս Լուիս Էնրիկեին, նա շատ լավն է, բայց մենք չենք խոսել նրա կամ որևէ այլ մարզչի հետ, քանի որ հարգում ենք Չավիին: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է տեղափոխվել «Բարսա», պետք է սպասի մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ մենք կսպասենք Չավիի վերջնական որոշմանը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Չավին ավելի վաղ հայտարարել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին 2023/24 մրցաշրջանի ավարտին։ 44-ամյա մասնագետը թիմը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։