«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ակումբը հրաժարվել է 200 միլիոն եվրոյով վաճառել 16-ամյա վինգեր Լամին Յամալին։
«Լամին Յամալի համար մեզ առաջարկեցին 200 միլիոն եվրո, բայց մենք մերժեցինք։ Որովհետև մենք հավատում ենք տղային, նրա մարզական հեռանկարներին։ Եվ մենք նրան վաճառելու կարիք չունենք։
Մենք առաջարկներ ունեինք Բալդեի, Ֆերմինի, Գավիի, Պեդրիի, դե Յոնգի, Արաուխոյի համար։ Բայց մենք չենք ուզում նրանցից որևէ մեկին վաճառել։ Ինչպես արդեն ասացի, նրանցից որևէ մեկին ձեռք բերելու միակ տարբերակը 1 միլիարդ վճարելն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն փորձել է Յամալին գնել 200 միլիոն եվրոյով։
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» 39 խաղում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։