Ժոան Լապորտա. «Մեզ մեծ տրանսֆերներ պետք չեն»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլին Հոլանդի հնարավոր տեղափոխությունը։

«Մեզ մեծ տրանսֆերներ պետք չեն. Որոշ փոփոխություններ կլինեն, բայց դժվար թե դրանք լուրջ լինեն։ Մեր առաջնահերթությունը թիմին վստահելն է, որն այժմ ունենք։ Մեզ պետք չեն խաղացողներ, որոնք կարող են խանգարել մեր ներդաշնակությանը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։