«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ակումբը պատրաստվում է խզել գործող պայմանագիրը ամերիկյան Nike սպորտային ապրանքանիշի հետ։
«Մենք Nike-ին ասացինք, որ ելնելով այն, ինչ մենք համարում էինք կոպիտ խախտումներ, մենք կխզենք պայմանագիրը: Նրանք 45 օր ժամանակ ունեին մեզ փոխհատուցելու համար, չեն արել, և մենք տեղեկացրել ենք, որ պայմանագիրը խզված է, ինչին արձագանքել են կանխարգելիչ միջոցներով, և այժմ մենք լուծում ենք փնտրում այս միջոցառումների համար։
Նրանք փորձեցին բարելավել պայմանագիրը, բայց ջանքեր գործադրեցին, որոնք բավարար չեն, քանի որ մենք գիտենք, որ շուկան ավելի շատ է վճարում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ մամուլում հաղորդվում էր, որ գերմանական Puma ընկերությունը կատալոնական ակումբին առաջարկում է 100 մլն եվրո բոնուս, բացի ստորագրման բոնուսից, գերմանական ապրանքանիշը պատրաստ է «Բարսելոնային» տարեկան վճարել 120 մլն եվրո ֆիքսված գումար։