«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը մեկնաբանել է իր կանչը Անգլիայի հավաքական՝ մարտին Բրազիլիայի և Բելգիայի հետ ընկերական խաղերին։
«Այն, որ ես վեց ամիս է, ինչ չեմ խաղացել իմ ակումբում այնպես, ինչպես պետք է կանոնավոր կերպով, չպետք է պատճառ լինի, որ չընտրվեմ ազգային հավաքականում, քանի որ երբ ես խաղում էի իմ երկրի համար, լավ էի խաղում:
Իմ ելույթները երկրի համար միշտ բարձր մակարդակի վրա են մնացել։ Սաութգեյթն ինձ ընտրեց Կատարում ԱԱ-ի և ես զգացի, որ այնտեղ իմ ելույթը փայլուն էր։
Կարծում եմ, որ նա աշխարհի ամենադժվար գործն ունի՝ ընտրելու իր թիմը, քանի որ ֆուտբոլը կարծիքների խաղ է: Ես դա հասկանում եմ։ Այս պահին շատ մարդիկ կան, ովքեր գուցե չեն կարծում, որ ես պետք է լինեմ կազմում: Կան միլիոնավոր մարդիկ, ովքեր կարծում են, որ ես պետք է լինեմ»,- Մագուայրի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։