«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի վիճակի մասին, ով նախկինում ազդրի վնասվածք էր ստացել։
«Մեսսին ապաքինվում է, նա արդեն մի քանի օր է, ինչ խաղադաշտում է, և ամեն օր նա ավելի լավն է դառնում։ Մենք ուշադիր հետևում ենք նրա ապաքինմանը։
Պետք է սպասել առնվազն հաջորդ շաբաթ։ Միայն չորրորդ օրն է, ինչ նա խաղադաշտում է»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։