Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պատասխանել է այն լուրերին, թե ինքը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը՝ այս պաշտոնում փոխարինելով հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագին։
«Նրանք մարզիչ ունեն, և այդ մասին խոսելն անհարգալից կլինի։ Ես Անգլիայի մարզիչն եմ։ Ես մեկ խնդիր ունեմ՝ փորձել հաղթել Եվրոպայի առաջնությունում։ Ես այլևս ասելու ոչինչ չունեմ»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 53-ամյա մասնագետը Անգլիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից։