«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին ցուցմունք է տվել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) դատախազությունում՝ Իտալիայի առաջնության 29-րդ տուրում թիմերի դեմ խաղում (1:1) «Նապոլիի» ֆուտբոլիստ Ժոաո Ժեզուսի ռասայական վիրավորանքի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Աչերբիի ցուցմունքը տևել է մեկ ժամից էլ քիչ ժամանակ։
Այս պահին ֆուտբոլիստի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, սակայն ընդգծվում է, որ մեղքն ապացուցելու դեպքում նա կարող է որակազրկվել ֆուտբոլից 10 կամ ավելի խաղով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 36-ամյա պաշտպանը դուրս էր մնացել Իտալիայի հավաքականի մարտ ամսվա ընկերական խաղերի հայտացուցակից։