Լևերկուզենի «Բայերի» 20-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Այս պահին ես կենտրոնացած եմ ազգային հավաքականի վրա: Հետո ես դեռ շատ ծրագրեր ունեմ «Բայերի» հետ կապված:
Ես չգիտեմ, թե ինչ է անելու Խաբի Ալոնսոն հետո, բայց իմ ապագան պարզ է»,- Վիրցի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։