Դուշան Վլահովիչը հրաժարվել է «Յուվենտուսի» առաջարկած նոր պայմանագրից

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը հրաժարվել է թուրինյան ակումբի առաջարկած նոր պայմանագրից, որի համար նրա աշխատավարձը կարող է կազմել տարեկան 8 միլիոն եվրո, հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ սերբ խաղացողը, ում ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, ցանկանում է տարեկան 10 միլիոն եվրո աշխատել նորացված պայմանագրով, որպեսզի այդ ցուցանիշով հավասարվի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին:

Ընդգծվում է, որ «Յուվենտուսի» որոշ ղեկավարներ դեմ են 24-ամյա ֆուտբոլիստին նման գումար վճարելուն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։