Այսօր՝ մարտի 23-ին, կայացավ ընկերական հանդիպում, որում Արգենտինան սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց Էլ Սալվադորին։
Այս խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան։
Արգենտինայի հավաքականի կազմում գոլային փոխանցումների քանակով երկրորդ տեղում է Դի Մարիան (27 փոխանցում)՝ գերազանցելով լեգենդար Դիեգո Մարադոնային (26)։ Առաջատարը շարունակում է մնալ Լիոնել Մեսսին (54)։