Հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է հեռանալ «Նյուքասլից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Transfer News Live-ը, հղում անելով Football Insider-ին, հայտնում է, որ «կաչաղակները» ստիպված կլինեն վաճառել 24-ամյա խաղացողին՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները պահպանելու համար:
Նշվում է, որ 24-ամյա Իսակի հաջորդ ակումբը կարող է լինել «Արսենալը»։ Լոնդոնցիները վաղուց են հետաքրքրված շվեդով։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 30 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի հեղինակ։