Մադրիդի «Ռեալը» հետևում է «Լիվերպուլի» պաշտպան Թրենտ Ալեքսանդր-Առնոլդի շուրջ ստեղծված իրավիճակին, ում գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Այս մասին հայտնում է Relovo-ն։
Աղբյուրի համաձայն, «Լոս Բլանկոները» դեռ չեն կապվել «Լիվերպուլի» հետ և ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջարկներ չեն արել: Նշվում է, որ այս փուլում մադրիդյան թիմը պարզապես հետաքրքրություն է ցուցաբերում մերսիսայդյան ակումբի ակադեմիայի սան նկատմամբ։
Թրենտը 25 տարեկան է և 2016 թվականից խաղում է «կարմիրների» հիմնական կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը, ներառյալ բոլոր մրցաշարերը, անցկացրել է 29 հանդիպում, դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը Ալեքսանդր-Առնոլդի շուկայական արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։