«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը հաստատել է մյունխենյան ակումբի հետաքրքրությունը Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նկատմամբ։
«Այս ընթացքում նա ապացուցել է, որ կարող է լինել մեծ ակումբի մարզիչ։ Նրա համար դժվար կլինի, քանի որ նա պիտի ընտրի ակումբների միջև, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Ռեալը», «Բայերը» և «Բավարիան»»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում Ran-ը։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» կգլխավորի 2022 թվականին։ Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանի 26 տուրից հետո «Բայերը» իսպանացի մասնագետի գլխավորությամբ 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բավարիան» երկրորդ տեղում է։ Մյունխենյան ակումբն ունի 60 միավոր։