«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան Ճապոնիայում մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ։
Իսպանացին 2018-ից 2023 թվականներին հանդես է եկել տեղի «Վիսել Կոբեում»։
Ըստ COPE-ի՝ Ինյեստան չի հայտարարագրել ակումբում հանդես գալուց ստացած եկամուտը։ Ընդհանուր առմամբ Ինյեստայի չհայտարարագրված եկամուտը կազմել է 5,2 մլն եվրո։ Ֆուտբոլիստը պետք է վճարի 3,5 միլիոն եվրո հարկ։
Ինյեստան ներկայումս հանդես է գալիս «Էմիրեյթսում»։