«Բավարիայի» ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մի քանի շաբաթով

«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտնել է պաշտպան Սաշա Բոեի վնասվածքի մասին:

Նշվում է, որ ֆուտբոլիստը մարզման ժամանակ վնասել է ձախ ազդրի հետնամասի մկանները։ Նա մի քանի շաբաթ անհասանելի կլինի։

Բոեն «Բավարիա» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին «Գալաթասարայից»: Նա 2 խաղ է անցկացրել՝ չխփելով ոչ մի գոլ։