Մադրիդի «Ռեալը» և ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ են սկսել ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է The Athletic-ը։
Լունինը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Լուգանսկի «Զորյայից» 2018 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում 25-ամյա դարպասապահը «Ռեալի» կազմում անցկացրել է 23 հանդիպում։