Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ բաժանվել հարձակվող Ռոդրիգոյից։
Բրազիլացի ֆուտբոլիստը կարող է կորցնել իր տեղը «Ռեալի» մեկնարկային կազմում Կիլիան Մբապպեի գալու պատճառով, ով թիմին կմիանա նոր մրցաշրջանի մեկնարկից։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Diario Sport-ին, Մադրիդի «Ռեալը» Ռոդրիգոյին անձեռնմխելի է համարում, չնայած Մբապպեին ձեռք բերելուն։ 23-ամյա բրազիլացու նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում է «Մանչեսթեր Յունայթեդին» և Պրեմիեր Լիգայի մյուս գրանդներին:
Transfermarkt պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն Կառլո Անչելոտտիի թիմի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։