L’Equipe հրատարակությունը հրապարակել է Ֆրանսիայի առաջնության թիմերի մարզիչների 2024 թվականի աշխատավարձերը։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն զգալի առավելությամբ գլխավորում է վարկանիշը՝ ամսական վաստակելով 923.250 եվրո։
Ցուցակում հաջորդում են Ադի Հյութերը «Մոնակոյից» (250 հազար եվրո), ինչպես նաև Պատրիկ Վիեյրան «Ստրասբուրգից» (230 հազար եվրո) և Պաուլո Ֆոնսեկան «Լիլից» (220 հազար եվրո):