«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով ազդրի վնասվածքի պատճառով բաց է թողել Արգենտինայի հավաքականի հավաքը, վերսկսել է մարզումները։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆրանկո Պանիզոն, 36-ամյա արգենտինացին սկսել է անհատական մարզումները ֆիզիոթերապևտի հսկողության ներքո։
Արգենտինայի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում։ Մարտի 23-ին արգենտինացիները կխաղան Սալվադորի, իսկ մարտի 26-ին՝ Կոստա Ռիկայի հավաքականի հետ։