Goal. Լամին Յամալը համաշխարհային ֆուտբոլի լավագույն տաղանդն է

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը համաշխարհային ֆուտբոլի գլխավոր երիտասարդ տաղանդն է՝ ըստ հայտնի պորտալի։

16-ամյա իսպանացի ֆուտբոլիստը զբաղեցնում է առաջին տեղը Goal-ի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում, որոնք ծնվել են 2005 թվականին կամ ավելի ուշ: Երկրորդ տեղում է «Պալմեյրասից» բրազիլացի Էնդրիկը, ով ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Երրորդը ՊՍԺ-ի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին է, չորրորդը՝ «Բավարիայի» հարձակվող Մատիս Տելը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերը։

Ֆուտբոլի լավագույն հրաշամանուկների տասնյակում են նաև Վիտոր Ռոկեն («Բարսելոնա»), Կոբի Մայնուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Քենան Յիլդիզը («Յուվենտուս»), Կլաուդիո Էչևերին («Մանչեսթեր Սիթի», վարձավճարով «Ռիվեր Փլեյթ») և Լենի Յորոն («Լիլ»):