«Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Յունայթեդի» պատմության լավագույն ֆուտբոլիստը երևի Ռոնալդուն է։ Ես հիշում եմ Բոբի Չարլթոնին։ Նա ակնհայտորեն «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդն է: Բայց ես մի անգամ հարցրի Ալեքս Ֆերգյուսոնին, թե ով է եղել լավագույն ֆուտբոլիստը, ում նա մարզել է, և նա ասաց, որ Ռոնալդուն:
Դա ասելով, Ջորջ Բեսթը, հավանաբար, ամենատաղանդավոր ֆուտբոլիստն էր, ում ես երբևէ տեսել եմ»,- ասել է Ռեթքլիֆը հեծանվորդ Գերեյնթ Թոմասի փոդքաստին: