Հայտնի է, թե ինչու Ժոաու Կանսելուն բաց թողեց «Ատլետիկոյի» դեմ խաղը

«Բարսելոնայի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն, ով այս մրցաշրջանում վարձավճարով եկել է «Մանչեսթեր Սիթիից», չի մասնակցել անցած կիրակի Լա Լիգայի 29-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ (3:0) հանդիպմանը, քանի որ սրտի ստուգում էր անցնում։ Այս մասին հայտնում է RAC1-ը։

Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացու հարազատը ժառանգական հիվանդություն ունի, և ակումբի բժշկական ծառայությունները ցանկանում են բացառել Կանսելուի նույն հիվանդությունը։

Հիշեցնենք, որ կատալոնական թիմի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը խաղում գոլն ու հաղթանակը նվիրել է Մադրիդ չեկած Կանսելուին։

Նշենք, որ «Բարսելոնայի» արգենտինացի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն ստիպված է եղել ավարտել պրոֆեսիոնալ կարիերան այն բանից հետո, երբ 2021 թվականի աշնանը նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ախտորոշվել։

Այս մրցաշրջանում Կանսելուն ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։