L’Equipe հրատարակությունը հրապարակել է Իսպանիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Լա Լիգայում ամենաշատը վաստակում է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան (ամսական 1,88 մլն եվրո):
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցնում է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (1,87 մլն)։ Երրորդ տեղը 1,67 միլիոն աշխատավարձով կիսում են չորս ֆուտբոլիստներ՝ Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգհեմը (երկուսն էլ «Ռեալ Մադրիդ»), Իլկայ Գյունդողանը («Բարսելոնա») և Յան Օբլակը («Ատլետիկո»):