Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին խոսել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայության մասին։
Անցյալ տարի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում պարտվեց «Սիթիին» (1:1, 0:4):
«Մենք «Ռեալ Մադրիդն ենք։ Մենք ոչ մեկից չենք կարող վախենալ։ Ընդհակառակը, մենք ուրախ ենք հանդիպել «Մանչեսթեր Սիթիին»։ Վրեժխնդրության ոգին նստած է մեր ներսում»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում Foot11-ը:
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Մադրիդում։