Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի դեմ ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Էդգար Փիլոյանը մինչև 21 տարեկանների հավաքականում կարմիր քարտ էր ստացել ու որակազրկված էր, դրա համար նրան հրավիրել եմ ազգային հավաքական, որ մասնակցի մարզումային փուլին։
Կարծում եմ, որ անակնկալեր չեն լինի։ Ես երիտասարդ մարզիչ չեմ, որ ինձ կարողանան անակնկալի բերել։ Երբ վաղը մեկնարկի, կհասկանամ, թե ոնց է խաղալու մրցակիցը։
Ազգային հավաքականը փորձարկման հարթակ չէ։ Ես դիտել եմ առաջնության բոլոր հանդիպումները։ Առաջնությունում ոչ թե չկան ֆուտբոլիստներ, որ չեն կարող հրավիրվել հավաքական, այլ նրանք չեն կարող ուժեղացնել հավաքականը»։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վաղը՝ 20։00-ին, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կոսովոյի ընտրանուն։