Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Թիերի Անրին խոսել է իր հայրենակից ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։
«Մենք խոսում ենք իսկական հրեշի մասին։ Ուրախ լինենք, որ Կիլիանը ֆրանսիացի է։ Բոլորը նախանձում են մեզ։ Ամեն անգամ, երբ ես մեկնում եմ արտերկիր, մարդիկ ինձ ասում են.
«Դու ֆրանսիացի ես այնքան բախտավոր, որ ունես այդպիսի ֆուտբոլիստ»։
Այստեղ Ֆրանսիայում միշտ բացասական գնահատական տալու տեղ կա, նույնիսկ երբ խոսում ենք նրա որակների մասին, քանի որ նա մի բան է արել, այլ բան չի արել։ Բայց դրսի մարդիկ մեզ շատ են նախանձում»։ – Անրիի խոսքերը մեջբերում է Le Parisien-ը։
Ընթացիկ մրցաշրջանի ավարտին Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է, որից հետո նա պետք է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։