Մեմֆիս Դեպայը կարող է փոխել ակումբային գրանցումը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հաջորդ ամառ կարող է հեռանալ մադրիդյան ակումբից։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Հոլանդիայի հավաքականի 30-ամյա խաղացողը չի համապատասխանում գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին և կարող է կարիերան շարունակել «Սևիլիայում», որը Դեպային տեսնում է որպես թիմից հեռանալու պատրաստ Յուսեֆ Էն Նեսերիին փոխարինող։

Նշվում է, որ ֆուտբոլիստն անձամբ ներկայումս որոշում է՝ մնալ Իսպանիայում, թե վերադառնալ «Լիոն», որի կազմում հանդես է եկել նախկինում։

Այս մրցաշրջանում Դեպայը բոլոր մրցաշարերում «Ատլետիկոյի» 27 խաղում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։