«Մանչեսթեր Յունայթեդը» Ռաֆայել Վարանին պայմանագիրը երկարաձգելու առաջարկ չի արել

«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի պաշտպան Ռաֆայել Վարանին չի առաջարկել երկարաձգել պայմանագիրը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ այս պահին կողմերի միջև բանակցություններ չկան։ 30-ամյա ֆրանսիացու հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Վարանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 28 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։