Դանի Կարվախալն աջակցել է Պեդրիին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն աջակցել է «Բարսելոնայի» վնասվածք ստացած կիսապաշտպան Պեդրիին։ Նրանք միասին խաղում են Իսպանիայի հավաքականում։

«Ես ուզում եմ Պեդրիին մի մեծ գրկախառնություն ուղարկել: Հուսով եմ, որ նա կարող է խաղալ Եվրո 2024-ում։ Նա շատ երիտասարդ է, նրան դեռ երկար կարիերա է սպասվում, վստահ եմ, որ նա դուրս կգա այս իրավիճակից»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում El Partidazo de COPE-ը։

Մարտի սկզբին 21-ամյա խաղացողը կրկնեց աջ ազդրի մկանային վնասվածքը: Կիսապաշտպանն այս մրցաշրջանում արդեն երկու անգամ նման խնդրի է բախվել։