«Բարսելոնան» չի ցանկանում շարունակել համագործակցությունը Չավիի հետ

«Բարսելոնայի» ոչ բոլոր ղեկավարներն են աջակցում թիմի գլխավոր մարզիչ Չավիին, հայտնում է Diario Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ ակումբի նախագահ Ժոան Լապորտան դեռ վերջնական որոշումներ չի կայացրել մարզչի վերաբերյալ։ Ակումբի ներսում որոշ մարդիկ կարծում են, որ ավելի լավ է նոր մրցաշրջանը սկսել այլ մարզչով։

Չավին ավելի վաղ հայտարարել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին 2023/24 մրցաշրջանի ավարտին։ 44-ամյա մասնագետը թիմը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։

Հիշեցնենք, որ 29 տուրից հետո կատալոնական ակումբը 64 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար Մադրիդի «Ռեալից» տարբերությունը 8 միավոր է։