«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարող է երկու խաղով որակազրկվել։
Կիրակի օրը՝ մարտի 17-ին, «Բարսելոնան» Լա Լիգայի 29-րդ տուրի արտագնա հանդիպում է անցկացրել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ 41-րդ րոպեին Չավին էմոցիոնալ արձագանքեց դրվագներից մեկին, ինչի համար դեղին քարտ ստացավ մրցավար Խոսե Սանչես Մարտինեսից։ «Բարսելոնայի» մարզիչը շարունակել է վիճել մրցավարի հետ, ինչի համար ստացել է երկրորդ դեղին, ապա կարմիր քարտը։
Հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Չավին կարող է բաց թողնել Լա Լիգայի երկու խաղ՝ «Լաս Պալմասի» (մարտի 30) և «Կադիսի» (ապրիլի 13) դեմ։