Մահացել է հայտնի սպորտային մեկնաբան Վասիլի Ուտկինը, հայտնել է լրագրող Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում։
Մահվան պատճառը չի նշվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուտկինի մոտ ախտորոշվել է աթերոսկլերոզ։ Նրա քաշը գերազանցել էր 200 կգ-ը:
Ուտկինը հեռուստատեսությամբ աշխատել է 1994 թվականից։ Նա երկու անգամ արժանացել է TEFI հեռուստատեսային մրցանակին «Լավագույն սպորտային մեկնաբան» անվանակարգում՝ 2004 և 2005 թվականներին: