Մադրիդի «Ռեալը» մի քանի բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի կարգապահական կոմիտե՝ «Օսասունայի» դեմ խաղից հետո (4:2):
Մադրիդյան ակումբը գլխավոր մրցավար Խուան Մունուերային մեղադրել է անփութության մեջ, ով հետխաղյա արձանագրության մեջ չի նշել, որ երկրպագուները վիրավորել են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նաև հետաքննություն է պահանջել՝ բողոք ուղարկելով իսպանական հանձնաժողովին ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միայն «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չեն կրել Լա Լիգայի պատրաստած հակառասիստական շապիկներ տուրի հանդիպումներից առաջ։