«Օսասունայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել

«Օսասունայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում պաշտպանել է իր երկրպագուներին և մերժել «Ռեալի» հետ Լա լիգայի 29-րդ տուրի հանդիպման ժամանակ (2:4) մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին երկրպագուների հնչեցրած վիրավորանքների ռասիստական ​​բնույթը։

«Օսասունան» և նրա երկրպագուները միշտ կկանգնեն ցանկացած խաղացողի կողքին, ով ենթարկվել է ռասիստական ​​բռնությունների, ինչը տեղ չունի սպորտում կամ հասարակության մեջ: Այդ իսկ պատճառով ակումբը ցանկանում է իր համերաշխությունը ցույց տալ այնպիսի խաղացողների հետ, ինչպիսիք են Վինիսիուս Ժունիորը կամ Պետեր Ֆեդերիկո Գոնսալեսը, որոնք մի քանի շաբաթ առաջ ենթարկվել են նողկալի, ամոթալի և դատապարտելի ռասիստական ​​հարձակումների», – ասվում է թիմի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Լա Լիգայի 29-րդ տուրի հանդիպման ժամանակ, որում հանդիպեցին «Օսասունան» ու «Ռեալը», տանտերերի երկրպագուները վանկարկել էին «Վինիսիուս, մեռիր»։