«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վերջին շաբաթների ընթացքում, ըստ շշուկների, կարող է հայտնվել ՊՍԺ-ում:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Sun Sport-ին, Ռեշֆորդը նախընտրում է մնալ «կարմիր սատանաների» կազմում։ 2023/24 մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդը անցկացրել է 35 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 8 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 26-ամյա ֆուտբոլիստին գնահատում են 60 մլն եվրո։ Ռեշֆորդի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: