Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն պատասխանել է այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին։
«Երջանիկ եղիր։ Սա կյանքում ամենակարևորն է։ Ես փնտրում էի իմ երջանկությունը, և ինձ բախտ վիճակվեց տեղափոխվել «Ռեալ» և այնտեղ մնալ հինգ տարի»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն խնդրել է Մբապպեին չհայտարարել թիմից հեռանալու մասին մինչև Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի ավարտը։ Սպասվում է, որ ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը փարիզեցիների հետ, ֆուտբոլիստը կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։
Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 խաղ, խփել 38 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։