Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին բացատրել է ազգային հավաքականում ֆուտբոլիստների՝ PlayStation խաղալու արգելքը։
«Ես ուրախ չեմ, որ որոշ ֆուտբոլիստներ գիշերները չեն քնում, իսկ հետո ավելի վատ են խաղում Իտալիայի հավաքականի մարզաշապիկով»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում Pazzi Di Fanta-ն։
Հիշեցնենք, որ անցած ամառ Լուչանո Սպալետտին գլխավորել է Իտալիայի հավաքականը։ Իր մարզչական կարիերայի ընթացքում Սպալետտին հաղթել է Իտալիայի գավաթը (երկու անգամ), Ռուսաստանի Պրեմիեր Լիգան (երկու անգամ), Ռուսաստանի գավաթը և Սուպերգավաթը և Սերիա Ա-ն։
Սպալետտիի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր, որը կանցկացվի գալիք ամռանը Գերմանիայում։