«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նշել է, որ շատ բան է պարտական կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիին, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը ակումբը։
«Ես շատ բան եմ պարտական Չավիին, քանի որ ի վերջո նա ինձ բերեց մարզումների, նրա շնորհիվ ես իմ նորամուտը նշեցի առաջին թիմում, նա ինձ տեղ տվեց առաջին թիմում: Չավին վստահություն է հաղորդում ամենաերիտասարդ խաղացողներին»,- Յամալի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Յամալը «Բարսելոնայի» սան է և թիմի հիմնական թիմին միացել է 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում 16-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո։