«Բավարիան» նոր պայմանագրի վերջնական առաջարկ է արել թիմի պաշտպան Ալֆոնսո Դևիսին, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները 23-ամյա կանադացուն առաջարկում են տարեկան 13-14 միլիոն եվրո՝ առանց հարկերի։ Նշվում է, որ ակումբը մտադիր չէ բարելավել այս պայմանները կամ նոր առաջարկ անել։
Առաջարկի մասին տեղեկությունը հաստատել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս ամառ պաշտպանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Դևիսը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա մյունխենցիների կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։