Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Բավարիան»

«Ինտերի» և «Չելսիի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է դառնալ Մյունխենի «Բավարիայի» նոր մարզիչը։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» նախկինում արդեն կապ է ունեցել իտալացու հետ, սակայն այժմ ակումբը ցանկանում է կրկին կապ հաստատել մարզչի հետ։ Հաղորդվում է, որ անձամբ՝ Կոնտեն, կցանկանար կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում, սակայն չէր հրաժարվի «Բարսելոնայում» աշխատելուց։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելը ամռանը կհեռանա թիմից։ 26 տուրից հետո «Բավարիան» 60 միավորով զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։