Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի ընկերական հանդիպումները։
Այսպիսով, 32-ամյա ֆրանսիացին 2017 թվականից ի վեր առաջին անգամ չի խաղա Ֆրանսիայի հավաքականում։ Նա անցկացրել է 84 հանդիպում՝ բաց չթողնելով ոչ մի խաղ։
Ֆրանսիայի հավաքականը մարտի 23-ին կխաղա Գերմանիայի հետ, իսկ մարտի 26-ին կհանդիպի Չիլիի հետ։